Նորություններ
Արարատի մարզի 4 քաղաքներում կանցկացվեն մարզական միջոցառումներ
18.09.2018
Սեպտեմբերի 19-22-ը ընկած ժամանակահատվածում Արտաշատում, Մասիսում, Վեդիում և Արարատում կկայանա մարզական փառատոն: Ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացման, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացման նպատակով կազմակերպվող փառատոն կանցկացվի հանրապետության 48 քաղաքներում և Ստեփանակերտում ևս՝ ընդգրկելով քաղաքային ու գյուղական համայնքների, սուումնական հաստատությունների, մարզադպրոցների ու մարզական այլ կազմակերպությունների թիմեր:
Փառատոնի մասնակիցներն իրենց ուժերն են չափելու կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ մրցաձևերում: Ընդհանուր հաշվարկի արդյուքներով 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված քաղաքները պարգևատրվելու են հավաստագրերով ու գավաթներով: