Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզի 4 քաղաքներում կանցկացվեն մարզական միջոցառումներ

18.09.2018

Սեպտեմբերի 19-22-ը  ընկած ժամանակահատվածում Արտաշատում, Մասիսում, Վեդիում և Արարատում կկայանա մարզական փառատոն: Ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացման, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացման նպատակով կազմակերպվող փառատոն կանցկացվի հանրապետության 48 քաղաքներում և Ստեփանակերտում ևս՝ ընդգրկելով քաղաքային ու գյուղական համայնքների, սուումնական հաստատությունների, մարզադպրոցների ու մարզական այլ կազմակերպությունների թիմեր:

Փառատոնի մասնակիցներն իրենց ուժերն են չափելու  կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ մրցաձևերում: Ընդհանուր հաշվարկի արդյուքներով 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված քաղաքները պարգևատրվելու են հավաստագրերով ու գավաթներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:04:49