Նորություններ
Սեմինար-քննարկում Արարատի մարզպետարանում
19.09.2018
Սեպտեմմբերի 19-ին Արարատի մարզպետարանում <<Երազ>> բարեգործական հիմանդրամը հրավիրել էր առաջին տիպի դիաբետով հիվանդ երեխաների հիմնախնդիրների լուծմանն ուղղված սեմինար-քննարկում, որը մաս է կազմում <<Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր>> ծրագրի: Սույն թվականի ապրիլից մեկնարկած շրագրի շրջանակներում հանրապետության մարզերում իրականացվել են սեմինարներ, ինչպես նաև ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի բոլոր մարզերում (բացառությամբ` Շիրակի) մեկական մանկաբույժի վերապատրաստում մանկական դիաբետի տեսական և գործնական գիտելիքների մասով:
Սեմինարին մասնակցել են մարզի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողներն ու կազմակերպության բազմամասնագիտական խումբը, որի մեջ ներառված է եղել նաև հոգեբան, մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների բաժնի, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներ: