Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այգավանում բացվել է Գառնիկ Ղուկասյանի կիսանդրին

20.09.2018

<<Մարտական Խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան ազատամարտի հերոս Գառնիկ Ղուկասյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվել է ազատամարտիկի կիսանդրին, որի առթիվ հայրենի Այգավանում այսօր հավաքվել էին հերոսի զինակից ընկերները, բարեկամներն ու համագյուղացիները:
Մինչ կիսանդրու բացման արարողությունը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Գառնիկի ու այգավանցի զոհված տղաների շիրմաքարերին: Ազատամարտիկի եղբայր Աշոտ Ղուկասյանը մարզի ղեկավարի հետ բացել է  կիսանդրին, շնորհակալություն  հայտնել նախաձեռնողին՝ հերոսի մարտական ընկերոջը և բոլոր նրանց, ովքեր հոգեպես ու ֆիզիկապես մշտապես իրենց կողքին են:
Գարիկ Սարգսյանն իր ելույթի խոսքում ասել է, որ հերոսների սխրանքն անմահացնող կոթողների տեղադրումը կարևոր է նրանց փառավոր գործը հավերժացնելու համար, ապա շնորհակալություն հայտնել այս հրաշալի գաղափարի հեղինակներին՝ շեշտելով, որ մարզի բոլոր համայնքներում ցանկալի է ունենալ հերոս տղաների անունը հավերժացնող հուշակոթողներ:
Միջոցառումը եզրափակվել է դպրոցի տարբեր դասարանների աշակերտների մասնակցությամբ կազմակերպված ցերեկույթով, որի ընթացքում սաները ներկայացրել են Եղեգնաձորի, Երասխի, Մեղրու, Ասկերանի, Շուշիի ազատագրական մարտերին մասնակցած Գառնիկ Ղուկասյանի կյանքի ուղին ու տարբեր բնագավառներում քաջ հայորդու ունեցած ձեռքբերումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:46:12