Նորություններ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ
20.09.2018
Սիրելի՝ հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: Տարիներ առաջ այս օրը մենք միաբանված հաստատեցինք ազատ և անկախ երկրում ապրելու մեր իրավունքը: Այսօր ևս հաստատակամ քայլելով ժողովրդավարության ու խաղաղասիրության ճանապարհով՝ առաջնորդվում ենք հզոր ու ընդօրինակելի պետություն ունենալու, անցյալի ձեռքբերումներն ու կարևորագույն արժեքները դեպի ապագա տանելու գիտակցումով:
Համոզված եմ, որ նույն հաստատակամությամբ և նույն ուղին շարունակելու դեպքում տարիներ հետո մենք ունենալու ենք անմրցելի ու հզոր մի երկիր, ուր պաշտպանված է քաղաքացին, ուր ազատությունն է առաջնորդող և ուր ցանկանում է լինել երկրագնդի ամեն մի անկյունում ապրող մարդ:
Կրկին շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն, խաղաղ երկիր ու միասնականություն: