Տպել
Նորություններ
Արտաշատում նշել են Հայաստանի Հանրապետության անկախության օրը
21.09.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկա է եղել Արտաշատի երաժշտական դպրոցում կայացած տոնական միջոցառմանը։ Միջոցառմանը, որ կազմակերպվել էր Արարատի մարզպետարանի Մշակույթի բաժնի կողմից և Արտաշատի քաղաքապետարանի աջակցությամբ, մասնակցել են մարզի երաժշտական և արվեստի դպրոցների շնորհալի սաները։ Համերգային ծրագրի ընթացքում հնչել են դասական և ժողովրդական երաժշտության կատարումներ։