Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը

22.09.2018

Սեպտեմբերի 22-ին Արարատի մարզ կատարած այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել համայնքների ղեկավարների հետ: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը շեշտել է, որ մարզում է իրավիճակին ծանոթանալու համար, ապա անդրադարձել մարզի զարգացման հեռանկարներին՝ շեշտելով, որ նպատակային է Արարատը դարձնել զարգացած արդյունաբերություն ունեցող մարզ, իհարկե գյուղատնտեսությունը չմղել երկրորդ պլան և այս ոլորտում կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ: Հանդիպման ընթացքում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկայացրել է  վերջին ամիսների ընթացքում տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքներն ու ընթացիկ ծրագրերը՝ անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, քաղաքաշինության ոլորտում իրականացված և հրատապ խնդիրների լուծմանն ուղղված 25 ծրագրերին, խաղողի մթերման գործընթացներին և այլն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքների զարգացման ու խնդիրների լուծման ուղղությամբ կարևորել է կոռուպցիոն ռիսկերի բացառումը, քաղաքացիների, պետական պաշտոնյաների ու այլ ոլորտների ներկայացուցիչների համատեղ ամենօրյա աշխատանքը և շեշտել, որ աշխատանքների թերացման ու դրանց մասին չբարձրաձայնելու համար պատասխանատվություն են կրում յուրաքանչյուրն անխտիր ։ Այնուհետև վարչապետն ու Արարատի մարզպետը այցելել են <<ԱՐՏՖՈՒԴ>> Արտաշատի պահածոների գործարան, ներկա եղել իտալական նոր հոսքագծով վերազինված լոլիկի մշակման արտադրամասի բացմանը, ապա կանգ առել սահմանապահ Երասխ համայնքի դպրոցում։ Երասխի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն ասել է, որ բոլոր խնդիրների աստիճանական լուծումը օրակարգում է, միայն տրամադրություն և տրամադրվածություն , վստահություն և համոզում է պետք, որ դրանք լուծում կստանան՝ առաջնային համարելով ամենօրյա համառ ու համատեղ աշխատանքի իրականացումը։ Վազգեն Սարգսյանի թանգարան այցից հետո պատվիրակությունը կանգ է առել Արարատի գինու գործարանում, ուր ընթացքի մեջ են գինու մթերման համար նախատեսված նոր տարաների տեղադրման աշխատանքները, ինչը թույլ կտա ընդլայնել գործարանի արտադրական ծավալները և մթերել տարեկան 20.000 տոննա խաղող: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը եզրափակվել է Արտաշատում կայացած հանրահավաքով։ Հանրահավաքի ընթացքում պատասխանելով ներկաների հարցերին՝ վարչապետը կարևորել է, որ երկրում տնտեսական գործունեություն իրականացնելու համար չկան քաղաքական խոչընդոտներ, որ բոլորը հավասար են օրենքի առջև, կա աշխատող մարդուն խրախուսելու պետական քաղաքականություն, որ հունվարից կբարձրանա տարիքային կենսաթոշակների նվազագույն շեմը՝ հավասարվելով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, ապա ավարտել խոսքը համոզմամբ, որ Հայաստանում բարձրագույն իշխանություն են համարվում, միանշանակ, ժողովուրդն ու քաղաքացին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:12