Նորություններ
Վերին Դվինում նշել են Հայաստանում ասորական համայնքի հիմնադրման 190 ամյակը
24.09.2018
Սեպտեմբերի 24-ին Վերին Դվին համայնքում համայնքում կայացած տոնբական միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, հյուրեր ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Հայստանում ԱՄՆ դեսպանատան, Հայաստանի տարբեր հատվածներում գործող ասորական համայնքների ներկայացուցիչներ: Արարատի մարզպետը շնորհավորել է ասորի ժողովրդին տոնի առթիվ, խոսել երկու ժողովուրդների ճակատագրի նմանությունից և ավելացրել, որ հպարտ է հայ ժողովրդի կողքին ուժեղ, պայքարող ու հավատարիմ նրանց տեսակն ունենալու համար:
Միջոցառման ընթացքում հնչել են ասորերեն երգեր, ներկայացվել է ասորի ժողովրդի դերակատարումը հայ ժողովրդի պատմության վճռորոշ մարտերին ու իրադարձություններին, մշակութային ու կրթական ոլորտում:
Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան իր խոսքում անդրադարձել է հայ-ասորական բարեկամությանը և ասել, որ իսկապես Հայաստանում ունենք արժանապատիվ ու իր արմատներին ամուր կառչած ասորի համայնք, որը կայացած է, համախմբված ու և ուժեղ Հայաստանում ապրող մյուս ժողովուրդների հետ միասին: