Նորություններ
Արարատի մարզում կանցկացվի շքերթ-փառատոն
25.09.2018
ՀՀ ԿԳՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 30-ին Արարատի մարզում անցկացվելու է շթերք-փառատոն: Նվագախմբերի մասնակցությամբ կայանալիք շքերթը մեկնարկելու է 12:00-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի մոտից և եզրափակվելու է Արտաշատի կենտրոնական հրապարակում, որտեղ փառատոնի բացումից և նախատեսվող կարճատև ծրագրից հետո նվագախմբերը համերգային ծրագրով կմեկնեն մարզի 4 քաղաքային և 3 գյուղական (Երասխ, Պարույր Սևակ, Զանգակատուն) համայնքներ: Ժամը 15:00-ին փառատոնի շրջանակներում նվագախմբերը հանդես կգան Արտաշատի կենտրոնական հրապարակի բացօթյա բեմահարթակում, իսկ 16:30-ին համերգային ծրագիրը կեզրափակի Արտակարգ Իրավիճակների Նախարարության փողային նվագախումբը: