Նորություններ
Մարզական փառատոնն Արարատի մարզում
25.09.2018
Սեպտեմբերի 19-22-ը ընկած ժամանակահատվածում Արտաշատ, Մասիս, Վեդի և Արարատ քաղաքներում կայացել է մարզական փառատոն։ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող ամենամյա փառատոնի նպատակը ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացման, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացումն է։ Փառատոնն անցկացվել է հանրապետության 48 քաղաքներում և Ստեփանակերտում ՝ ընդգրկելով քաղաքային ու գյուղական համայնքների, սուումնական հաստատությունների, մարզադպրոցների ու մարզական այլ կազմակերպությունների թիմեր: Ընդհանուր առմամբ Արարատ քաղաքում կայացած մարզական մրցումներին ընգդրկվել է 150 մասնակից, Արտաշատում՝ 371, Մասիս քաղաքում՝ 267, Վեդիում՝ 113։ Փառատոնի մասնակիցներն իրենց ուժերն են չափել կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ մրցաձևերում:
Ընդհանուր հաշվարկի արդյուքներով 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված քաղաքները պարգևատրվելու են հավաստագրերով ու գավաթներով: