Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այգեզարդում նշել են համայնքի հիմնադրման 190- ամյակը

27.09.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մասնակցել է  Այգեզարդում կայացած տոնակատարությանը, որ նվիրված էր համայնքի հիմնադրման 190-ամյակին։ 190 տարիների ընթացքում Անաստասավան, Դարղալու, Դարիդաղի և այլ անվանումներով հայտնի համայնքում ապրող այգեզարդցիների նախնիները գաղթել են Պարսկաստանի Խոյ և Սալմաստ նահանգներից: Տոնակատարությունը բաղկացած էր միջոցառումների շարքից. գյուղի պատմությունը ներկայացնող լուսանկարների հավաքածուն, մեծահասակների ու դպրոցի սաների ձեռքի աշխատանքները ներառող ցուցահանդեսը, գյուղի պատմության ու այն այգեզարդցիների ներկայացումը, ովքեր մեծ դերակատարում են ունեցել երկրի տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում, ամբողջացնում էին համայնքի հիմնադրման 190-ամյակին նվիրված արարողությունը: Շնորհավորելով տոնի առթիվ՝մարզպետ Գարիկ Սարգսյանը իր  հիացմունքն է  արտահայտել հետաքրքիր ու բովանդակալից միջոցառման վերաբերյալ, ավելացրել, որ իսկապես այստեղ ունենք կայացած ու համախմբված համայնք, ուր ապրում են արարող ու աշխատասեր մարդիկ, ապա մաղթել, որ Այգեզարդը օր օրի շենանա, ծաղկի ու հզորանա: Միջոցառման ավարտին համայնքի նորանշանակ ղեկավար Ազատ Ավետիսյանը պատվոգրեր է հանձնել գյուղատնտեսության, կրթության, հասարակական ոլորտներում ակտիվ և բեղուն գործունեություն ծավալած այգեզարդցիներին, ինչպես նաև քառօրյա պատերազմում սխրանքներով աչքի ընկած Մուշեղ Մաթևոսյանին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15