Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շտապ օգնության մեքենաներ մարզի բժշկական կենտրոններին

27.09.2018

Արարատի մարզի 4 բժշկական կենտրոնները վերազինվել են Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ օգնության մեքենաներով: Այսօր Արարատի մարզպետն այցելել է Մասիսի, Արտաշատի, Վեդու, Արարատի ԲԿ-ներ և ուսումնասիրել կենտրոններին տրամադրված շտապ օգնության գծային մեքենաներն ու ռեանիմոբիլները: Բաշխման արդյունքում Մասիսի ԲԿ-ին տրամադրվել է շտապ օգնության 2 գծային մեքենա և 1 ռեանիմոբիլ, Արտաշատին՝ 3 գծային մեքենա և 1 ռեանիմոբիլ, Արարատի ու Վեդու կենտրոններին՝ համապատասխանաբար մեկական գծային մեքենա և ռեանիմոբիլ: Ռեանիմոբիլները հագեցած են նորագույն օժանդակ սարքավորումներով և ունեն օդափոխման համակարգ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15