Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում անցկացվել է փողային նվագախմբերի ամենամյա շքերթ-փառատոն

30.09.2018

 ՀՀ ԿԳՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 30-ին Արարատի մարզում անցկացվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-ամյակին նվիրված ՀՀ փողային նվագախմբերի հերթական 14-րդ շթերք-փառատոնը, որի նպատակն է նպաստել պատանիների և աղջիկների գեղագիտական և հայրենասիրական դաստիարակությանը, աջակցել փողային նվագախմբերի զարգացմանը,խթանել նոր նվագախմերի ստեղծումը: Ամենամյա փառատոնի կազմակերպմանը այս տարի միացել է Հայաստանի Երաժշտական Ընկերությունը:
18 նվագախմբերից և 3 թմբկահարների անսամբլից կազմված, ընդհանուր 510 մասնակցի ընգրկմամբ շքերթը մեկնարկել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի մոտից և եզրափակվել Արտաշատի կենտրոնական հրապարակում, որտեղ ՀՀ Վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը ազդարարել է փառատոնի բացումը, ներկայացրել է մասնակից նվագախմբերին և փոքրիկ ակնարկ Արտաշատի ու Արարատի մարզի մասին:
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ողջունելով փառատոնի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով մասնակցության համար բոլոր նվագախմբերին ու նրանց գեղարվեստական ղեկավարներին , նշել է, որ ողջունելի է նմանանատիպ միջոցառումների անցկացումը,ապա ավելացրել.
-Մարզն այսօր լցվել է ջերմությամբ, ուրախությամբ, առօրյան՝ կյանքով:
Մարզպետն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին 14-րդ փառատոնն Արարատի մարզում անցկացնելու համար, որից հետո շնորհակալագրով է պարգևատրել ՀՀ ԿԳՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Տիգրան Բալոյանին ՀՀ փողային նվագախմբերի շթերք-փառատոնը ՀՀ Արարատի մարզում բարձր մակարդակով կազմակերպելու համար: Գարիկ Սարգսյանը բոլորին մաղթել է բարձր տրամադրություն, գեղեցիկ օր, շքերթի մասնակիցներին՝ բարի երթ:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանի Երաժշտական Ընկերության նախագահ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Ղազարյանը: Փառատոնի բացմանը ներկա են եղել ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, արվեստի վաստակավոր գործիչներ, մշակութային կազմակերպությունների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, մարզի բնակիչներ:
«Արարատ» հաղթական քայլերգը կատարելուց հետո նվագախմբերը համերգային ծրագրով մեկնել են մարզի Արարատ, Մասիս,Վեդի քաղաքային և գյուղական Երասխ, Զանգակատուն համայնքներ:Մասնակիցների մի մասը կատարումներով  հանդես է եկել Արտաշատի քաղաքային զբոսայգում, համերգային ծրագիրը եզրափակել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18