Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

01.10.2018

    Ավագ սերնդի սիրելի հայրենակիցներ

Շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա առթիվ։
Կարծում եմ՝ ոչ միայն խորհրդանշական այս օրը, այլև ողջ տարին մենք մեր նվիրումը, հարգանքն ու սերը պիտի արտահայտենք ձեր նկատմամբ։

Խոնարհվելով ձեր հարուստ կենսափորձի ու իմաստնության առջև՝ թույլ տվեք շեշտել, որ անելու ենք հնարավոր ամեն ինչ մշտապես ուշադրության և հոգածության կենտրոնում պահելու, ամեն պահ ձեր կողքին լինելու համար։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ,մաղթում առողջություն, արևշատություն և ուրախ օրեր։ 

 

     Գարիկ Սարգսյան

     ՀՀ Արարատի մարզպետ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32