Նորություններ
Արարատի մարզպետն այցելել է մարզի տարեց բնակիչներին
02.10.2018
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Գարիկ Սարգսյանն այսօր հյուրընկալվել է մարզի տարբեր համայնքներում բնակվող 100 և ավելի տարեկան բնակիչներին, շնորհավորել նրանց տոնի կապակցությամբ, հանձնել դրամական նվերներ։
Շահումյանում, Վերին Արտաշատում, Բաղրամյանում, Աբովյանում, Դաշտավանում և Հայանիստում բնակվող մեծահասակները մարզպետի հետ զրույցի ընթացքում պատմել են իրենց կյանքի պատմությունը, բացահայտել երկարակեցության գաղտնիքն ու շեշտել, որ կյանքում մշտապես գնահատված, հաղթող ու սիրված է լինում այն պաշտոնյան ու ղեկավարը, ով հարգում ու պատվում է մեծին։
Արարատի մարզպետը ևս շեշտել է յուրաքանչյուրի մեջ մեծերի հանդեպ հարգանք ունենալու կարևորությունը, նրանց հարուստ կենսափորձի և իմաստնության առջև խոնարհումն ու ավելացրել, որ ձախողված է այն մարդն, ով չունի հարգանք ու ակնածանք մեծի հանդեպ։