Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատում հարգանքի տուրք են մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

02.10.2018

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, կրթական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և ժամանցի  կենտրոնի առջև տեղակայված Շառլ Ազնավուրի կիսանդրուն։ Ելույթ ունենալով մեծագույն հայի ոգեկոչման արարողությանը՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ասել է, որ բոլորս մեծագույն ցավ ենք ապրում, և թեպետ խորն է վիշտը, բայց պիտի շարունակենք քայլել ժպիտով ու մեծագույն հպարտությամբ, ինչպիսի կենսախնդությամբ ու կյանքի հանդեպ սիրով ապրում էր Ազնավուրը։ Շեշտելով համաշխարհային երգարվեստում և հայ ժողովրդի կյանքում նրա ունեցած ներդրման մասին՝ մարզի ղեկավարը հավելել է նաև, որ մեծ պատիվ է Ազնավուրին մեր կողքին ու մեր մեջ ունենալու համար։ Պալատի շրջակայքում առավոտից հնչում են աշխարհահռչակ շանսոնյեի երգերը, իսկ երեկոյան կկազմակերպվի մոմավառություն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:03:26