Նորություններ
Արարատի մարզի թիմը մասնակցել է Տարեցների հանրապետական խաղերի եզրափակիչ փուլին
03.10.2018
Սեպտեմբերի 28- հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացել է Տարեցների հանրապետական խաղերի եզրափակիչ փուլը: Արարատի մարզի 10 ներկայացուցիչներից բաղկացած թիմը (6 տղամարդ և 5 կին) իր ուժերն է չափել 4 մրցաձևերում՝ շախմատ, շաշկի, նարդի և դարթս: Թիմում ընգդրկվել են Զանգակատուն, Տափերական, Մխչյան, Ք. Մասիս, ք. Արտաշատ, Բուրաստան, Մրգավետ, Վանաշեն, Նոր Խարբերդ համայնքները ներկայացնող քաղաքացիներ: Արարատի մարզի թիմի անդամ, Մրգավետ համայնքի ղեկավար Լևիկ Աբրահամյանը նարդի մրցաձևում գրավել է առաջին հորիզոնականը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող մրցումների կանոնակարգի համաձայն՝ խաղերին մասնակցելու հնարավորություն ունեն 63 տարեկանից բարձր տարիքի թոշակառու մարդիկ, ովքեր ունեն բժշկի թույլտվություն: Նպատակը տարեց բնակչության առողջության ամրապդնումը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը, տեղերում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպումն է: