Նորություններ
Տեղեկատվություն Արարատի մարզի բժշկական հաստատություններում սեպտեմբերին գրանցված ծնունդների վերաբերյալ
04.10.2018

Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում սեպտեմբեր ամսին գրանցվել է 183 ծնունդ (5 զույգ) կամ ծնվել է 188 երեխա: Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալների համաձայն՝ վերոհիշյալ հաստատություններում ծնվել է 104 տղա և 84 աղջիկ: Արտաշատի ԲԿ-ում և Վեդու ծննդատանը նկատվել է ծնունդների աճ. համապատասխանաբար գրանցվել է 42 և 80 ծնունդ, Մասիսի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 29, Արարատի ԲԿ-ում՝ 32 երեխա: