Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բերքի լավագույնը՝ զինվորին

08.10.2018

Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ Առաքյալ եկեղեցին արդեն երրորդ տարին անընդմեջ միանում է <<Բերքի լավագույնը՝ զինվորին>> ծրագրին: Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ և օրհնությամբ իրականացվող այս ծրագիրը կյանքի է կոչվում թեմի երիտասարդաց միության մասնակցությամբ՝ ընդգրկելով բազում հավատավոր մարդկանց: Ըստ Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի՝ աստվածահաճո այս քայլին մեծ սիրով ու պատրաստակամությամբ ամեն տարի միանում է նաև Արտաշատի քաղաքային ղեկավարությունը, Արտաշատի ԳԳՄ-ն, Արտակ Համբարձումյանի անվան «Արտ-Ստոմ» ստոմատոլոգիական կլինիկան, «ԱԳԱ»սուպերմարկետը, անհատ ձեռներեցներ և համայնքի անդամներ։ Ծրագրի շրջանակներում հավաքված աշնանային նվիրատվությունն օրեր առաջ ուղևորվել է դեպի սահմանային Ճամբարակի, նախորդ տարիներին՝ Խաչիկում, Արտաշատում և Զոդի Բանավանում տեղակայված զորամասեր: Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի խոսքով՝ հավատացյալ մարդիկ միշտ պատրաստակամություն են հայտնում միանալու եկեղեցու կողմից իրականացվող ցանկացած ծրագրի: Սուրբ Հովհաննես եկեղեցում ծիսական արարողությունների ժամանակ օգտագործվող Ձեռաց Խաչն, օրինակ, պատրաստվել է կրկին քաղաքացիների կողմից նվիրաբերած արծաթեղենի և դրմական նվիրատվության շնորհիվ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 14:43:49