Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուսուցչի տոնն Արարատի մարզպետարանում

08.10.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին։ Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը շնորհավորել է հրաշալի օրվա կապակցությամբ և ասել.
_ Ցանկացած լավ մարդու, արժանի քաղաքացու և հիանալի մասնագետի հետևում ուսուցիչ է կանգնած, իր աշխատանքն ու իր աշակերտին սիրող ուսուցիչը։ Եվ քանի որ դուք ձեր մեծագույն լուման ունեք զարգացած երկիր կառուցելու, արժանավոր քաղաքացի կրթելու և հայրենասեր սերունդ դաստիարակելու գործում, թույլ տվեք խոնարհվել ձեր վաստակի առջև, ձեզ մաղթել ամուր առողջություն, բարեկեցություն, ընտանեկան երջանկություն և նորանոր ձեռքբերումներ։
Հանդիպմանը ներկա ուսուցիչներն իրենց աշխատանքն ու վաստակը գնահատելու համար մարզպետին ուղղված շնորհակալանքի խոսքերից բացի անկաշկանդ մթնոլորտում ներկայացրել են կրթության ոլորտի վերաբերյալ իրենց մտահոգությունները, ապա շեշտել, որ փոքր ուշադրությունից ու գնահատանքից անգամ իրենք թևեր են առնում ու լցվում դրական էներգիայով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31