Նորություններ
Շրջայց Արտաշատի քաղաքային զբոսայգում
08.10.2018
Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է Արտաշատի քաղաքային զբոսայգում իրենց ժամանցն անցկացնող տարեցներին։ Արարատի մարզպետը դատարկաձեռն չէր գնացել. ժամանցը լիարժեք կազմակերպելու համար տարեցներին նվիրել է նարդի և շախմատ, զրուցել նրանց հետ։ Քանի որ եղանակի ցրտելուն զուգահեռ տարեցների՝ քաղաքային զբոսայգում հավաքվելը դառնում է անհնար, մարզի ղեկավարը տեղեկացրել է, որ հարցի շուրջ արդեն իսկ զրուցել է Արտաշատի քաղաքապետի հետ և որ Շառլ Ազնավուրի անունը կրող Արտաշատի քաղաքային մշակույթի և ժամանցի կենտրոնում շուտով նրանց կհատկացվի սենյակ։