Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգման աշխատանքներ Ջրահովիտի դպրոցում

10.10.2018

Ջրահովիտ համայնքի միջնակարգ դպրոցում ընթանում են շինարարական աշխատանքներ․ հիմնանորոգվում է դպրոցի մի մասնահատվածը։ Դեռևս անցյալ դարի 70-ական թվականներին շահագործված դպրոցում միայն տարիներ առաջ հնարավորություն ստեղծվեց պետության միջոցներով իրականացել նոր պատուհանների տեղադրում, տանիքի և 3 սանհանգույցների վերանորոգում։ 30 մլն․ դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվում է ջրահովիտցի Արմեն Ղազարյանի միջնորդությամբ և բոստոնցի բարերար Արամ Տեր-Ստեփանյանի հովանավորությամբ։ Հիմնանորոգման աշխատանքներից բացի ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ջեռուցման համակարգի տեղադրում։
Ըստ շինարարական աշխատանքներն իրականացնող <<Լույս և հույս>> կազմակերպության ներկայացուցչի՝ հիմնանորոգումը կեզրափակվի այս տարվա ավարտին՝ նոր մասնահատվածում լիարժեք վերանորոգված 12 դասասենյակներ ունենալու հնարավորություն ստեղծելով համայնքի դպրոցում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07