Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընթանում է 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի մարզային փուլը

10.10.2018

Հոկտեմբերի հինգին Արարատի մարզում մեկնարկել է 《 Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա》 մարզական միջոցառման մարզային փուլը, որը կտևի մինչև հոկտեմբերի վերջ։
Սպարտակիադայի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը՝ բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, հնգամարտ, հրաձգություն, շախմատ, բազկամարտ, մինի ֆուտբոլ։
Ընդ որում արդեն իսկ ավարտվել են շախմատի, հնգամարտի և բազկամարտի մարզային փուլի մրցումները և տարբեր դպրոցների ուժեղագույն աշակերտներից ձևավորվել այն թիմերը, որոնք պետք է մասնակցեն  նոյեմբերին կայանալիք սպարտակիադայի հանրապետական փուլին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31