Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Արարատի մարզպետարանում

10.10.2018

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում Հայաստանում գտնվող ֆրանսիացիներն այցելել են Արարատի մարզ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին մասնակցող Ֆրանսիայի գյուղական համայնքների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի համայնքների միության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները։
Ֆրանսիացիներն  Արարատի մարզ էին եկել կառուցողական առաջարկներով և իրատեսական ծրագրերով, որոնց տեղայնացումն Արարատի մարզում կարող է հեռանկարային լինել զարգացած գյուղական համայնքներ ունենալու համար։
Ինչպես երկու ամիս կայացած հանդիպման ժամանակ, այս անգամ ևս Գարիկ Սարգսյանը ողջունել է հյուրերին, ուրախություն հայտնել նրանց մարզում տեսնելու համար և այն նախաձեռնությունների,  որոնց նպատակը  գյուղատնտեսության ու տուրիզմի զարգացմանը նպաստող ծրագրերի տեղայնացումն է։ Մարզի ղեկավարը շեշտել է նաև, որ մարզի համայնքները բաց են համագործակցության համար և որ փորձի փոխանակման և փոխադարձ այցերի շնորհիվ կարող են հասնել շոշափելի արդյունքի:
Այնուհետև հյուրերը հանդիպել են Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ, քննարկել հեռանկարային ծրագրերին ու համագործակցությանն առնչվող հարցեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45