Նորություններ
Արարատի մարզպետն այցելել է Մասիս քաղաքի Ֆրանկոֆոնիայի բուլվար
15.10.2018
Հոկտեմբերի 12-ին Գարիկ Սարգսյանն այցելել և Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանի հետ միասին շրջել է <<AFFA>> բարեգործական հիմնադրամի կողմից Մասիս քաղաքում կառուցվող Ֆրանկոֆոնիայի բուլվարում, որտեղ կայացել են մարզական ու մշակութային մի շարք միջոցառումներ. զբոսայգում բացված Մասիս քաղաքի Գեղարվեստի դպրոցի աշակերտների ու մանկավարժների նկարների ցուցահանդեսին զուգահեռ ընթանում էր շախմատային մրցաշար: Ներկաներին շնորհավորելով այսօրինակ հետաքրքիր ու բազմաֆունկցիոնալ զբոսայգի ունենալու համար՝ մարզի ղեկավարը հավաստիացրել է, որ այսուհետ ընտանիքի հետ միասին հաճախ կլինի զբոսայգում և շեշտել, որ յուրաքանչյուրն, անկախ փաստից՝ մասիսցի է, թե ոչ, պարտավոր է ամենայն պատասխանատվությամբ ու սիրով, իր տան պես, պահպանել զբոսայգին: Ֆրանկոֆոնիայի բուլվարում կազմակերպված միջոցառումները եզրափակվել են համերգային ծրագրով: