Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն այցելել է ՀԱյաստանում ԻԻՀ դեսպանատուն

17.10.2018


Հոկտեմբերի 16ին Հայաստանում ԻԻՀ դեսպանատանը հանդիպել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպման և հյուրասիրության ընթացքում անդրադարձել է սեպտեմբեր ամսին Արարատի մարզպետի և ուղեկցող պատվիրակության՝ Իրանի Գիլան նահանգ կատարած արդյունավետ այցին և ընդգծել, որ  համագործակցության զարգացումը հատկապես   գյուղատնտեսության, անասնաբուծության, ձկնաբուծության եւ զբոսաշրջության ոլորտներում կխթանի ոչ միայն Արարատի մարզի և Գիլանի նահանգի, այլև երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Արարատի մարզպետն իր երախտագիտությունը հայտնելով Գիլանի նահանգապետի կողմից ցուցաբերված ջերմ ընդունելության կապակցությամբ՝ պատրաստակամություն է հայտնել կյանքի կոչել ձեռք բերված համաձայնություններն ու երկկողմ հարաբերությունները առավել զարգացնելու նպատակով քննարկումներ իրականացնելու համար  հյուրընկալել Գիլանի նահանգապետին և Անզալի ազատ առևտրի գոտու գործադիր տնօրենին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20