Նորություններ
Արարատի մարզի թիմերը 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի հանրապետական փուլում շարունակում են իրենց հիանալի ելույթները
18.10.2018
Հոկտեմբերի վերջին մեկնարկած 《Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա》 մարզական միջոցառման հանրապետական փուլին Արարատի մարզի թիմերը շարունակում են հանդես գալ հիանալի ելույթներով:
Սպարտակիադայի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը՝ բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, հնգամարտ, հրաձգություն, շախմատ, բազկամարտ, մինի ֆուտբոլ։
Հնգամարտի թիմը (5 աղջիկ և 5 տղա) կանանց և տղամարդկանց առանձին հաշվարկով զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Բացի այդ, 2 աղջիկ և 1 տղա անհատական ելույթներում կրկին առաջինն են եղել:
Շախմատի թիմը մրցումների ավարտական՝ հանրապետական փուլում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ թիմի անդամներից մեկը՝ Աննա Սարգսյանը, անհատական հաշվարկով միանձնյա առաջատարն էր:
Առաջիկայում սպարտակիադայի հանրապետական փուլին պետք է մասնակցեն Նուր Ուղու բասկետբոլի, մարզային վոլեյբոլի, սեղանի թենիսի, բազկամարտի և հրաձգության թիմերը: