Նորություններ
Հանդիպում Արտաշատի բժշկական կենտրոնում
19.10.2018
Հոկտեմբերի 19-ին Արտաշատի բժշկական կենտրոն են այցելել «VARAN» կենտրոնի ներկայացուցիչները՝ տնօրեն Մոհամմադ Շահրամի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը և մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը:
Մ. Շահրամը և իրեն ուղեկցող բժիշկները Երևանի Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացնում են ճառագայթային բուժում օնկոլոգիական հիվանդություններով տառապող հիվանդների համար:
Արտաշատի բժշկական կենտրոն կատարած այցը իրանցի բժիշկների համար ճանաչողական էր և նպատակ ուներ ստեղծել հետագա փոխշահավետ համագործակցություն երկու կենտրոնների միջև: