Նորություններ
Արարատի մարզպետը մասնակցել է ոռոգման նոր համակարգի բացմանը
22.10.2018
ԱՄՆ ՄԶԳ, Հայ օգնության ֆոնդի, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի համատեղ ուժերով Սայաթ-Նովա համայնքում իրականացվել է ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված ծրագիր: Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի արդյունավետ կառավարմանն ուղղված վերոհիշյալ ծրագրի շրջանակներում կառուցվել է նոր պոմպակայան, տեղադրվել դիմացկուն պոլիէթիլենային խողովակներով հագեցած ոռոգման նոր համակարգ: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը հոկտեմբերի 22-ին կայացած միջոցառման ընթացքում տվել են ծրագրի մեկնարկը: Ի դեպ, ծրագիրն իր ֆորմատով երկրորդն է Հայաստանում, և առաջինը՝ իր մասշտաբներով: Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը շեշտել է, որ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների ճիշտ կառավարմանն ուղղված ծրագիրը հայ-ամերիկյան, մասնավոր ու շահառու կողմերի արդյունավետ համագործակցության և նորարարական մոտեցումների վառ օրինակ է, ապա ելույթն ավարտել հետևյալ խոսքերով.
- Միավորենք մեր ուժերը, օգնենք միմյանց՝ կառուցելու նոր և զարգացած Հայաստան: