Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը մասնակցել է ոռոգման նոր համակարգի բացմանը

22.10.2018

ԱՄՆ ՄԶԳ, Հայ օգնության ֆոնդի, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի համատեղ ուժերով Սայաթ-Նովա համայնքում իրականացվել է ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված ծրագիր: Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի արդյունավետ կառավարմանն ուղղված վերոհիշյալ ծրագրի շրջանակներում կառուցվել է նոր պոմպակայան, տեղադրվել դիմացկուն պոլիէթիլենային խողովակներով հագեցած ոռոգման նոր համակարգ: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը հոկտեմբերի 22-ին կայացած միջոցառման ընթացքում տվել են ծրագրի մեկնարկը: Ի դեպ, ծրագիրն իր ֆորմատով երկրորդն է Հայաստանում, և առաջինը՝ իր մասշտաբներով: Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը շեշտել է, որ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների ճիշտ կառավարմանն ուղղված ծրագիրը հայ-ամերիկյան, մասնավոր ու շահառու կողմերի արդյունավետ համագործակցության և նորարարական մոտեցումների վառ օրինակ է, ապա ելույթն ավարտել հետևյալ խոսքերով.

- Միավորենք մեր ուժերը, օգնենք միմյանց՝ կառուցելու նոր և զարգացած Հայաստան: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45