Նորություններ
Արարատի մարզպետը շնորհավորել է Արարատի մարզի մի շարք համայնքների նորընտիր ղեկավարներին
23.10.2018
Հոկտեմբերի 21-ին Արարատի մարզի վեց համայնքներում կայացել են ՏԻՄ հերթական և արտահերթ ընտրություններ։
Այսօր Դալար, Զանգակատուն, Նոր Կյանք, Վերին Դվին, Հովտաշեն, Լուսաշող, համայնքների նորընտիր ղեկավարների հետ հանդիպման ընթացքում Գարիկ Սարգսյանը շնորհավորել է նրանց, մաղթել արդյունավետ, թափանցիկ ու ժողովրդի բարօրությանն ուղղված կառավարում, ապա շեշտել, որ ՏԻՄ վերջին ընտրություններն աննախադեպ էին իրենց ժողովրդավարությամբ։
Նորընտիր ղեկավարները շնորհակալություն են հայտնել շնորհավորանքի և արդյունավետ կառավարում իրականացնելու գործում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար և հավաստիացրել, որ իրենց աշխատանքն ուղղված է լինելու համայնքի զարգացմանն ու շենացմանը։