Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը շնորհավորել է Արարատի մարզի մի շարք համայնքների նորընտիր ղեկավարներին

23.10.2018

Հոկտեմբերի 21-ին Արարատի մարզի վեց համայնքներում կայացել են ՏԻՄ հերթական և արտահերթ ընտրություններ։
Այսօր Դալար, Զանգակատուն, Նոր Կյանք, Վերին Դվին, Հովտաշեն, Լուսաշող, համայնքների նորընտիր ղեկավարների հետ հանդիպման ընթացքում  Գարիկ Սարգսյանը շնորհավորել է  նրանց, մաղթել արդյունավետ, թափանցիկ ու ժողովրդի բարօրությանն ուղղված կառավարում, ապա շեշտել, որ ՏԻՄ վերջին ընտրություններն աննախադեպ էին իրենց ժողովրդավարությամբ։
Նորընտիր ղեկավարները շնորհակալություն են հայտնել շնորհավորանքի և արդյունավետ կառավարում իրականացնելու գործում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար և հավաստիացրել, որ իրենց աշխատանքն ուղղված է լինելու համայնքի զարգացմանն ու շենացմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:11:36