Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն Արարատի մարզպետարանում
24.10.2018
Հոկտեմբերի 24-ին հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ կայացած խորհրդակցությունը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Բացելով խորհրդակցությունը՝ մարզի ղեկավարը ողջունել է ներկաներին և անդրադարձել օրակարգային հարցերին։
Խոսելով դպրոցներում իրականացվող կադրային քաղաքականությունից՝ Գարիկ Սարգսյանը հորդորել է վարել ճիշտ քաղաքականություն, կադրերի ընտրության հարցում նախապատվությունը տալ գրագետ, բանիմաց ու հմուտ մասնագետներին, ապա խոսել կրթական հաստատություններում վերջին տարիներին տարածված տխուր իրավիճակին՝ ուսուցչական ու վարչական կազմը նկատելի թվաքանակով ազգականներով համալրելուն և շեշտել, որ նման գործելաոճն այսուհետ, միանշանակ, պետք է բացառվի։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային կարգապահությանը, ձմռան նախապատրաստական աշխատանքներին, ներառական կրթությանը, աշակերտների հաճախելիությանը վերաբերող և այլ հարցեր ևս։
Աշխատանքային խորհրդակցությունը մարզի ղեկավարն ամփոփել է հաճելի լուրով. հրատապ ծրագրով Նոր Ուղի համայնքի միջնակարգ դպրոցում տեղակայվելու է լոկալ ջեռուցման համակարգ։