Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Արարատի մարզպետարանում

24.10.2018


Հոկտեմբերի 24-ին Արարատի մարզպետն ընդունել է <<Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն>> ՊՈԱԿ-ի տնօրենությանը։ Հանդիպման ընթացքում հյուրերը Գարիկ Սարգսյանին են ներկայացրել կազմակերպության նպատակներն ու գործունեության ոլորտը և շեշտել, որ հուշարձանների պահպանումից, պատշաճ տեսքի բերելուց զատ իրականացնում են նաև հուշարձանների հանրահռչակում, ինչը լուրջ խթան կարող է հանդիսանալ տուրիզմի զարգացման համար։
Մարզի ղեկավարը կարևորել է նմանօրինակ կառույցների ու մարզային իշխանությունների հետ մշտական համագործակցության ապահովումն ու ավելացրել, որ Արարատի մարզն իր հուշարձներով կարող է  լինել  ներկայանալի ու   զբոսաշրջային զարգացած տարածաշրջան։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հուշարձանների պահպանության, մշակութային ու գիտակրթական մի շարք միջոցառումների իրականացման, ոլորտում իրավական անհարթությունների վերացման և մի շարք այլ հարցերի ուղղությամբ համագործակցված աշխատանքներ իրականացնելու համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:11:36