Նորություններ
Խորհրդակցություն Արարատի մարզպետարանում
27.10.2018
Այսօր Արարատի մարզպետարանում մարզի բժշկական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ կայացած խորհրդակցությունը վարել է Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը: Խորհրդակցության սկզբում <<Արարատի ԲԿ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանին սերտ համագործակցության համար ՊՆ ներկայացուցիչները հանձնել են <<Վազգեն Սարգսյան>> հուշամեդալ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատանքային կարգապահությանը, բուժհաստատությունների 9 ամիսների կատարողականին, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի արդյունքների քննարկումներին, բուժհաստատությունների կողմից մարզպետարանի համապատասխան վարչություն ներկայացվող տեղեկատվության ժամկետներին վերաբերող և այլ հարցեր: Ինչպես նաև ծավալվել է քննարկում <<ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ>> ՊՈԱԿ Արարատ մասնաճյուղի մասնագետների հետ: