Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը

29.10.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքն ու տրվել նոր հանձնարարականներ:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը զեկուցել է ոռոգման համակարգում ջրամատակարարման աշխատանքների ընթացքի մասին: Գարիկ Սարգսյանին է ներկայացվել նաև մարզի ավտոճանապարհային գազալցման կայաններում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից անցկացված ստուգումների արդյունքները՝ կայանների սանհանգույցների սանիտարահիգենիկ վիճակի և ներկայացված չափանիշներին համապատասխան լինելու վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում Ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետը զեկույց է ներկայացրել համայնքների սեփական եկամուտների կատարողականի վերաբերյալ՝ նաև անդրադառնալով այն համայնքներին, որտեղ կան թերացումներ:
Ինչպես օրեր առաջ մարզպետարանում դպրոցների տնօրենների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը, մարզի ղեկավարը կրկին անդրադարձել է դպրոցներում առկա այն իրավիճակին, երբ վարչական և ուսուցչական անձնակազմը համալրվում է տնօրենների հարազատներով և ազգականներով: Մարզի ղեկավարը կրթության պատասխանատուին հանձնարարել է աշխատանքներ տանել իրավիճակը շտկելու և նման դեպքերը վերացնելու ուղղությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև քաղաքաշինության, առողջապահության և այլ ոլորտներին վերաբերող հարցեր ևս:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27