Նորություններ
Քայլ արա հանուն Արարատի
30.10.2018
<<Քայլ արա հանուն Արարատի>> ծրագրի շրջանակներում, որն ամփոփվելու է սույն թվականի նոյեմբերի 24-ին, այսօր Գարիկ Սարգսյանը հանդիպել է Արտաշատի, Մասիսի և Արարատի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման նպատակը համայնքներում առկա մարդկային ու ինստիտուցիոնալ ներուժի բացահայտումն է, արտեկրում ապրող մեր հայրենակիցների կողմից հեռանկարային ծրագրերի ներդրումն ու մարզի զարգացման ուղղությամբ քննարկումների ծավալումը: Հանդիպման ընթացքում առաջարկվել է մինչև նոյեմբերի 24-ը մարզպետարան ներկայացնել տեղեկություններ համայնքների ներդրումային հնարավորությունների, մարդկային կապիտալի և այն արտադրական ռեսուրսների վերաբերյալ, որոնց գործունեության ոլորտներն ու մասշտաբներն ընդլայնելու հնարավորություն ունեն և Արարատի մարզը կդարձնեն իսկապես զարգացած տարածաշրջան