Նորություններ
Վոլեյբոլի մարզադաշտի բացում Բուրաստան համայնքում
31.10.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ներկա է եղել Բուրաստան համայնքի վոլեյբոլի մարզադաշտի բացման արարողությանը։ Մարզադաշտի կառուցումը կյանքի է կոչվել համայնքի ֆինանսավորմամբ՝ 2017-2021թթ. զարգացման հնգամյա ծրագրի շրջանակներում, որ ենթադրում է համայնքի սեփականություն հանդիսացող կոմունալ ենթակառուցվածքների պահպանում, համայնքի մարզական կյանքի ակտիվացում։ Մարզադաշտի բացումից հետո այստեղ նախատեսվում է անցկացնել վոլեյբոլի համայնքային ու միջհամայնքային մրցաշարեր: