Նորություններ
Գարիկ Սարգսյանն այցելել է <<Ուզբեկ տեքստիլ Գրուպ>> ՍՊԸ-ի կողմցի կառուցվող արտադրամաս
01.11.2018
Հայանիստում իրագործվելու է նոր բիզնես ծրագիր <<Ուզբեկ տեքստիլ Գրուպ>> ՍՊԸ-ի կողմից: Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է ընկերության կողմից կառուցվող արտադրամաս։ Ընկերությունն իրականացնելու է բամբակի աճեցում, մշակում, բամբակի կորիզից ձիթայուղի ստացում, բամբակի օգտագործում տեքստիլ արտադրության մեջ։ Ընկերության ղեկավար Գագիկ Խաչիկյանն այցի ընթացքում մարզի ղեկավարին է ներկայացրել ծրագրային փաթեթն ու շեշտել, որ աշխատանքների ավարտից, արտադրամասի շահագործումից հետո հայանիստցիների ու հարակից համայնքների բնակիչների համար կբացվեն նոր աշխատատեղեր։