Նորություններ
Խմելու ջրագծի անցկացում Հայանիստ համայնքում
01.11.2018
Խմելու նոր ջրագծի անցկացման աշխատանքներին հետևելու համար այսօր Արարատի մարզպետը եղել է Հայանիստ համայնքում։ 3 կմ երկարությամբ խողովակաշարի տեղակայման արդյունքում համայնքի 171 տնտեսություն ունեցող Գետաշեն թաղամասում լուծվելու է խմելու ջրի խնդիրը։ Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման և 10 մլն 500 հազ. արժողությամբ հրատապ ծրագրով իրականացվող ջրագծի անցկացման աշխատանքները նախատեսվում է ավարտել նոյեմբերի վերջին։