Տպել
Նորություններ
Արմաշում կառուցվում է խմելու ջրավազան
02.11.2018
Առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված պետական հրատապ ծրագրով Արմաշում կառուցվում է խմելու ջրավազան, որի շահագործումից հետո համայնքի բնակիչները կապահովվեն խմելու ջրով։ 16 մլն արժողությամբ ծրագիրը ենթադրում է բնահողի մշակում, միաձույլ կոնստրուկցիաների տեղակայում ու ջրամեկուսացում, ինչպես նաև դատարկման և ավելցուկային ջրերի հեռացման համար նախատեսված ջրագծի տեղակայում։