Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ

03.11.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպել է ապրիլյան  քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ։  Մարզի ղեկավարը մեծ պատիվ է համարել հերոս տղաների ծնողներին  ընդունելը, ապա  շնորհակալություն  հայտնել անձնազոհ ու հայրենասեր զավակներ դաստիարակելու համար։ Մտերմիկ զրույցի ընթացքում զինվորների ծնողները խոսել են քառօրյայի ընթացքում իրենց զավակների սխրանքների, մինչ բանակ զորակոչվելը նրանց նախասիրությունների մասին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել մարզի ղեկավարին ջերմ ընդունելության   և իրենց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:09:53