Նորություններ
Արարատի մարզպետը հանդիպել է <<Էգրիքալչուրալ թեքնոլոջիզ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ
03.11.2018
Այսօր Գարիկ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում <<Էգրիքալչուրալ թեքնոլոջիզ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչները մարզի ղեկավարին են ներկայացրել ներդրումային մի ծրագիր, որի հիմքում ընկած է սեփական ռեսուրսների արդյունավետ կառավարման շնորհիվ տեխնիկական մշակաբույսերի, մասնավորապես՝ սոյայի շուկայում առկա և անընդհատ աճող պահանջարկների մեղմումը, երկրագործության բազմազանության ներուժի մեծացումն ու ֆերմերների համար կայուն եկամուտի ապահովումը: Ծրագրի հեղինակները մանրամասն ներկայացրել են, թե ինչու է նախապատվությունը տրվել հենց սոյայի մշակմանը և ավելացրել, որ վերոհիշյալ ներդրման միջոցով իրենց ընկերությունը նաև քայլ է անում մոդեռնիզացնելու գյուղատնտեսոթյան բնագավառը:
Գարիկ Սարգսյանը հյուրերին հավաստիացրել է, որ իրենք պատրաստակամ են աջակցելու բոլոր այն ներդրողներին, ովքեր ունեն իրատեսական ու Արարատի մարզի զարգացմանն ուղղված ծրագրեր և, անդրադառնալով բուն թեմային, ավելացրել, որ մինչ այդ պետք է կատարվեն խորքային ուսումնասիրություններ, ընտրվեն ծրագրի տեղայնացման համար բարենպաստ հողային ու ջրային ռեսուրսներ ունեցող համայնքներն ու բացատրական աշխատանքներ տարվեն ֆերմերների հետ, որի նպատակով առաջիկայում նախաձեռնող խմբի անդամների հետ կկայանան նոր հանդիպումներ: