Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Հույս և լույս>> բարեգործական ընկերության շնորհիվ Արարատի մարզի Ջրահովիտ համայնքը կունենա հիմնանորոգված դպրոց

07.11.2018

Անցյալ դարի 70-ական թվականներին շահագործման հանձնված Ջրահովիտի միջնակարգ դպրոցում մեծ թափով ընթանում են շինարարական աշխատանքներ: Հարթեցման, որոշ հատվածներում` նաև սալիկապատման փուլում գտնվող աշխատանքների տեղում ծանոթանալու համար դպրոց այցելած բոստոնցի բարերար Արամ Ստեփանյանի բարեգործական գործունեությունը սկսվել է դեռևս 1984թ., երբ ամերիկաբնակ մի շարք բարերարների ներգրավմամբ Մասսաչուսեթսում հիմնում են <<The Vocie of Armenian Church>> ընկերությունն ու Հայաստանի տարբեր համայնքներում սոցիալական մի շարք ծրագրեր իրականացնում ինչպես աղետալի երկրաշարժից հետո, այնպես էլ ծանր 90-ականներին, իսկ այժմ` նաև Ջրահովիտում և Արցախի Կճողուտ գյուղում, որտեղ վերագործակվել է նոր տեխնոլոգիաներով զինված հացի արտադրամաս:
Դպրոցը հիմնանորոգելու որոշումը կայացվել է ամիսներ առաջ` շենքային անմիխիթար պայմանները տեսնելուց հետո, որպեսզի Հայաստանի ապագան ու պատմությունը կերտողները կարողանան կրթվել ու լուսավորվել մարդավայել ու տրամադրող պայմաններում, ունենալ ապագա` հույսով ու միաժամանակ լույսով լեցուն: Հենց այդպես ընկերության անվանումը գլխավոր բարերարների ` Տեր և Տիկին Թովմասյանների առաջարկով կնքվել է <<Հույս և լույս>> անվամբ:
Ըստ բարերարի` առաջիկայում կիրականացվեն նոր ծրագրեր, որոնք, առաջին հերթին միտված կլինեն հայրենաշինությանն ու Հայաստանի զարգացմանը, իսկ մինչ այդ թե իրենք և թե ջրահովիտցիները անհամբեր սպասում են համայնքի կարևորագույն իրադարձության ավարտին` դպրոցի հիմնանորոգմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20