Նորություններ
Հանդիպում Արարատի մարզպետարանում
07.11.2018

Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Կրթական քաղաքացիական նախաձեռնության (ԿՔՆ) և Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները:
Հանդիպմանը ԿՔՆ անդամները ներկայացրել են նախաձեռնության գործունեությունը, ինչպես նաև Արարատի մարզի Արարատ և Արտաշատ քաղաքներում նախաձեռնության կողմից ուսուցիչների, աշակերտների, ծնողների համար "Սոցիալական արդարություն, Կրթության իրավունք, Մասնակցություն և քննադատական մտածողության" թեմաների շրջանակներում նախատեսվող միջոցառումների ծրագիրը։
Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը ողջունել, շնորհակալություն է հայտնել առաջարկի համար և համագործակցության պատրաստակամություն հայտնել։Քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն առաջիկայում կկայանան սեմինարներ։