Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Ես եմ» ծրագրի քննարկում Արարատի մարզպետարանում

08.11.2018

  Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագրի տեղեկատվական քննարկումը, որին ներկա են եղել մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ, փոխգնդապետ Արեն Սարգսյանը, Արարատի մարզի զինկոմ Արայիկ Մուրադյանը, համայնքների ղեկավարներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ:
Մարզպետ Գարիկ Սարգսյանը, ողջունելով ՀՀ ՊՆ նախաձեռնութունը և կարևորելով Ազգային բանակի դերն ու պետական նմանատիպ ծրագրերի նշանակությունը, ներկաներին հորդորել է հանրությանը մատչելի ձևով փոխանցել ծրագրի դրույթները և աշխատանքներ տանել դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ Ա.Սարգսյանը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, նշել է, որ այն նաև սոցիալական և հոգեբանական խնդիրներ է լուծում և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է տեղերում՝ համայնքներում և մարզային ենթակայության դպրոցներում, իրականացնել իրազեկման աշխատանքներ,որոնց արդյունքում վերոհիշյալ ծրագրով ծառայության կանցնեն ավելի մեծ թվով երիտասարդներ:
Ծավալված ակտիվ քննարկման ընթացքում մասնակիցները բազմաթիվ հարցեր են ուղղել Արեն Սարգսյանին և ստացել սպառիչ պատասխաններ: Ի դեպ, «Ես եմ» ծրագրի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն կարելի է ստանալ նաև ՀՀ ՊՆ կայքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20