Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետին ներկայացվել է <<Նոր Տուն>> սոցիալական բնակարանաշինության ծրագիրը

09.11.2018

 Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հյուրընկալել է <<Ապագա>> կոնսորցիումի և <<Մի կտուրի տակ>> սոցիալական նախաձեռնության ներկայացուցիչներին, ովքեր ներկայացրել են <<SIPwall>> արագ կառուցվող տնաշինական տեխնոլոգիայի վրա հիմնված <<Նոր Տուն>> սոցիալական բնակարանաշինության ծրագիրը և Արարատի մարզում դրա իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:
Բնակարանաշինության ծրագիրը ֆինանսավորվելու է շահառուների կանխավճարի, վարկային և հիպոթեքային ռեսուրսների միջոցով, նպատակներից է քաղաքացիների մեծ մասի համար մատչելի էկոնոմ տների կառուցումը, որոնք կվերացնեն էկոլոգիական և հարմարավետ շինությունների սղությունը: Մասնագետների ներկայացմամբ նոր սերնդի տեխնոլոգիաներով կառուցված շենքերն իրենց որակով որոշ չափանիշներով անգամ կգերազանցեն ավանդական շենքերին: Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում համայնքներում նաև աշխատատեղեր կստեղծվեն:
Մարզպետ Գարիկ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը, ծրագրի գաղափարը, մարզպետարանի լիազորությունների շրջանակներում աշխատանքների իրականացմանն ու մարզի բնակիչների շրջանում իրազեկմանն աջակցելու պատրաստակամություն հայտնել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07