Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ
10.11.2018

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:
Տեղական ինքնակառավարման համակարգը պետական կառավարման համակարգի կարևորագույն բաղկացուցիչներից է, քանզի ձեր աշխատանքն է ձևավորում հասարակության վստահությունը պետական համակարգի նկատմամբ: Չափազանց կարևոր է, որ ՏԻՄ-երը ամենայն պատասխանատվությամբ կատարեն իրենց պարտականությունները, որոշումներ կայացնելիս առաջնորդվեն միմիայն օրենքով ու ժողովրդի շահով:
Ուրախ եմ նշել, որ մեր քաղաքացիներն այսօր ձգտում են մասնակցություն ունենալ համայնքային որոշումների կայացմանն ու ծրագրերի կյանքի կոչմանը: Տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ ջանքերը մեծ հնարավորություն են ընձեռում ունենալ ավելի զարգացած համայնք, ըստ այդմ` ավելի բարեկեցիկ երկիր: Եվ որքան ամուր է համայնքի բնակիչ-տեղական ինքնակառավարման մարմին կապը, այնքան շոշափելի կարող են լինել ձեռքբերումները:
Կրկին շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, նորանոր ձեռքբերումներ և անխախտ համագործակցություն:
Գարիկ Սարգսյան
ՀՀ Արարատի մարզպետ