Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերանորոգվում է Վեդու քաղաքային մարզադաշտը

13.11.2018

Համայնքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ այս պահին Վեդու քաղաքային մարզադաշտում ընթանում են շինարարական աշխատանքներ: Ընդհանուր 7,145,000 դրամ արժողությամբ ծրագրի 60 % -ը (4,287.000) ֆինանսավորվում է համայնքային, 40 %-ը (2,858,000)՝ պետական բյուջեից: Դեռևս սեպտեմբերի 5-ին սկսված աշխատանքներն իրականացվում են <<Վահագն - 94>> ՍՊԸ-ի կողմից և, ըստ պայմանագրի, կավարտվեն այս տարվա վերջին: Աշխատանքները ենթադրում են խաղադաշտի ցանկապատում ամբողջ պարագծով, 2 հատվածներից բաղկացած բետոնե հիմքով տրիբունայի կառուցում՝ ներառյալ մետաղական թիթեղով ծածկի տեղակայումը:
Ըստ Վեդու քաղաքային մարզադպրոցի տնօրեն Պողոս Պողոսյանի՝ մարզադպրոցն ունից 150 սան: Ֆուտբոլի, ազատ ըմբշամարտի, հունահռոմեական ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, կարատե ԴՈ-ի, բասկետբոլի 7 խմբակներում աշխատում են անվանի ու վաստակավոր մարզիչներ, որոնց սաները միջազգային ու հեղինակավոր մրցաշարերից վերադառնում են հաղթանակներով. այս տարի մարզադպրոցի սաներից մեկը ծանրամարտում դարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական երկու ըմբշամարտիկներ՝ փոխչեմպիոն, իսկ ազատ ոճի ըմբշամարտիկներից մեկը Եվրոպայի առաջնության ժամանակ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27