Նորություններ
Հանդիպում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ
14.11.2018
Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է Արցախյան պատերազմում զոհված վեդեցի և արարատցի ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ։ Ողջունելով հերոս տղաների հարազատներին՝ մարզի ղեկավարը իր աջակցությունն է հայտնել նրանց, խոնարհվել բոլոր այն տղաների հիշատակի առաջ, ում շնորհիվ այսօր ապրում ենք խաղաղ երկրում և լուսավոր ապագայի ակնկալիքով։ Անմիջական մթնոլորտում հարազատները խոսել են իրենց խնդիրների, բարձրաձայնել իրենց հուզող հարցերի մասին։ Հանդիպման ավարտին Գարիկ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլորին ներկայության համար և ավելացրել, որ նմանօրինակ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, և իրենք անելու ենք հնարավոր ամեն բան մշտապես նրանց կողքին լինելու, նրանց հոգսերը թեթևացնելու համար։